Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանն ինքը պետք է վճարի այն ամենի համար, ինչ ոչնչացրել է. Էստոնիայի վարչապետ

21:18, երեքշաբթի, 17 հունվարի, 2023 թ.
Ռուսաստանն ինքը պետք է վճարի այն ամենի համար, ինչ ոչնչացրել է. Էստոնիայի վարչապետ

Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է իրավական մեխանիզմներ ստեղծի, որոնք թույլ կտան բռնագրավված ռուսական ակտիվների փոխանցումը ԵՄ՝ փոխհատուցելու Ուկրաինային ռուսական ագրեսիայի պատճառած վնասը։

Այս մասին նա հայտարարել է ERR-ին տված հարցազրույցում:

Վարչապետը հիշեցրել է, որ 2022 թվականի մարտի 9-ից առաջ է մղում ռուսական ակտիվները Ուկրաինային փոխանցելու գաղափարը։

«Անարդար է, երբ Ռուսաստանը ոչնչացնում է Ուկրաինայի ենթակառուցվածքը, իսկ մեր հարկատուներն օգնում են Ուկրաինային: Ռուսաստանն ինքը պետք է վճարի ավերվածի համար»,- բացատրել է Կալլասը:

Նա նաև նշել է, որ ակտիվների սառեցումը չի հանգեցնում այդ ակտիվների սեփականությանը, միայն սահմանափակում է դրանց օգտագործումը սառեցման տևողության ընթացքում:

«Որպեսզի կարողանանք գույքը խլել, պետք է լինի իրավական հիմք՝ հանցագործություն կամ որևէ այլ պատճառ, որը թույլ է տալիս բռնագրավել: Քանի որ մենք (ԵՄ երկրները-խմբ.) օրենքի գերակայություն ենք, բնականաբար, այդ որոշումները պետք է համապատասխանեն բոլոր կանոններին, այդ թվում՝ միջազգային»,- ընդգծել է Կալլասը։

Վարչապետը նշել է, որ դեկտեմբերի վերջին ինքը հանձնարարել է արտաքին գործերի և արդարադատության նախարարությանը Էստոնիայի մակարդակով իրավաբանորեն ճիշտ լուծում մշակել։

«Ինչպես մենք արեցինք տարբեր իրավիճակներում, երբ մեր փորձն օրինակ ծառայեց մյուսների համար: Այսինքն՝ մենք կօգնենք՝ Եվրոհանձնաժողովին կայացնել այս որոշումները, քանի որ մեր իրավական տարածքները բավականին նման են: Եվ հիմա այս լուծման որոնումն ընթացքի մեջ է»,- հավելել է Կալլասը։

4053 | 0
Facebook