Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը Պետդումա է ներկայացրել Եվրոխորհրդի պայմանագրերի դադարեցման նախագիծը

20:48, երեքշաբթի, 17 հունվարի, 2023 թ.
Պուտինը Պետդումա է ներկայացրել Եվրոխորհրդի պայմանագրերի դադարեցման նախագիծը

Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել Ռուսաստանի նկատմամբ Եվրոխորհրդի միջազգային պայմանագրերի դադարեցման մասին օրենքի նախագիծը, փաստաթուղթը հրապարակվել է Դումայի էլեկտրոնային տվյալների բազայում։
     Խոսքը հետևյալ պայմանագրերի մասին է.
     - Եվրոպայի խորհրդի կանոնադրություն,
     - Եվրոպայի խորհրդի արտոնությունների և անձեռնմխելիության մասին ընդհանուր համաձայնագիրը, ինչպես նաև դրա 5 արձանագրությունները.,
     — Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան, ինչպես նաև դրա 10 արձանագրությունները,
     — Ահաբեկչության դեմ պայքարի եվրոպական կոնվենցիա,
     — Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիա,
     - Եվրոպական սոցիալական խարտիա
     Նշվում է, որ Եվրոխորհրդի միջազգային պայմանագրերը Ռուսաստանում դադարեցված կհամարվեն 2022 թվականի մարտի 16-ից։

6528 | 0
Facebook