Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը

19:06, երեքշաբթի, 17 հունվարի, 2023 թ.
Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը

Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր Ադրբեջանի կողմից այսօր՝ ժամը 13.00-ին: Այս մասին հայտնում է «Արցախգազ» ՓԲԸ-ն։
     ««Արցախգազ» ընկերությունը տեղեկացնում է, որ այս պահին իրականացվում են համապատասխան պրոֆիլակտիկ-վերականգնողական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով: Նախատեսվում է, որ երեկոյան գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում:
     Գազ սպառող բաժանորդներին «Արցախգազը» հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները, ստուգել գազի փականները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

3417 | 0
Facebook