Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Evoca Mobile POS (mPOS)` անկանխիկ վճարումներ ստանալու գործիք բիզնեսների համար

19:00, երեքշաբթի, 17 հունվարի, 2023 թ.
Evoca Mobile POS (mPOS)` անկանխիկ վճարումներ ստանալու գործիք բիզնեսների համար

Evocabank-ի նոր mobile POS՝ mPOS գործիքի շնորհիվ ցանկացած բիզնես կարող է ստանալ անկանխիկ վճարումներ` ավելի հեշտ ու արագ: mPOS-ը ստանդարտ POS տերմինալի մոբայլ տարբերակն է, որը ցանկացած Android սմարթֆոն վերածում է վճարային տերմինալի:

mPOS-ը հատկապես հարմար է շարժական բիզնեսով զբաղվողների համար՝ բացօթյա խանութներ, սրճարաններ, միջոցառումների ընթացքում սննդի վաճառքի կետեր, օնլայն խանութներ, առաքման ծառայություններ, կամ ցանկացած այլ բիզնես, որը հաճախորդից վճարումն ընդունում է բիզնեսի տարածքից դուրս:

mPOS-ն ակտիվացնելու համար բիզնեսին պարզապես անհրաժեշտ է NFC ընթերցող Android սմարթֆոն, որը միացված է ինտերնետին, և Evoca-ի mPOS հավելվածը: Այն կարող եք ներբեռնել Google Play-ից` Android 8.1 կամ ավելի թարմ ծրագրային ապահովման դեպքում:

Հավելվածը ներբեռնելուց հետո պետք է մուտք գործել հավելված` Բանկի տրամադրած մուտքանունով և գաղտնաբառով: Եվ վերջ: Դուք արդեն կարող եք Ձեր հաճախորդներից ստանալ անհպում վճարումներ: Վճարում կատարելու համար հաճախորդը պարզապես մոտեցնում է Ձեր սմարթֆոնին իր քարտը կամ Apple Pay ունեցող հեռախոսը, որին կցված է Evoca վճարային քարտ:

· Ինչպե՞ս ստանալ Evoca mPOS

Evoca mPOS ունենալու համար լրացրեք օնլայն հայտն այստեղ: Մեր մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ, կպատասխանի հարցերին ու կկազմակերպի գործընթացը:

Անհրաժեշտ է Evocabank-ում բացել իրավաբանական անձի համար հաշվեհամար, որպեսզի դրան մուտք լինեն Ձեր հաճախորդների վճարումները:

· Ինչու՞ օգտագործել mPOS` ավանդական POS տերմինալի փոխարեն

Ավանդական POS տերմինալն ավելի մեծ է, ծանր, պահանջում է որոշակի տարածք, լիցքավորում, անդորրագրի թուղթ, լրացուցիչ թղթաբանություն, իսկ mPOS-ն ավելի շարժական է, թեթև, թույլ է տալիս կատարել գործարքներ արագ և հեշտ` ցանկացած վայրից:

Ի դեպ, mPOS-ի տեղադրման ժամկետներն ավելի կարճ են:

· Ինչու՞ է mPOS-ը բարձրացնում Ձեր բիզնեսի արդյունավետությունը

mPOS գործարքներն ավելի արագ են, խնայում են Ձեր հաճախորդների ժամանակը, իսկ վճարման անդորրագրերն անմիջապես գալիս են էլեկտրոնային տարբերակով:

Դուք կարող եք վճարումներ ընդունել միաժամանակ մի քանի հաճախորդից` առանց սպասելու, որ POS տերմինալն ազատվի:

· Ինչու՞ է mPOS-ն ավելի շահավետ

mPOS ծառայությունը շահավետ է հատկապես փոքր բիզնեսների համար, որոնք այլևս չեն վճարի POS տերմինալի և ծրագրային ապահովման ու լրացուցիչ սպասարկման վճարների համար սահմանված ամսական 10,000 ՀՀ դրամը:

Ինչպես նաև` mPOS-ի դեպքում բացակայում է սարքի վնասվելու ռիսկը և վերջինիս հետ կապված ծախսերը:

Որպես թվային բանկ` Evocabank-ը մշտապես ներդնում է նորարար ֆինտեխ գործիքներ` տրամադրելով համաշխարհային թրենդերին համապատասխանող լուծումներ:

2022 թվականին Evocabank-ը 6-րդ տարին անընդմեջ ճանաչվել է Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում` ըստ Global Finance հեղինակավոր ամսագրի:

5105 | 0
Facebook