Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արեստովիչը հրաժարական է տվել

15:00, երեքշաբթի, 17 հունվարի, 2023 թ.
Արեստովիչը հրաժարական է տվել

Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Ուզում եմ քաղաքակիրթ պահվածքի օրինակ ցույց տալ. սկզբունքային սխալ, ուրեմն՝ հրաժարական»,- գրել է նա՝ կցելով հայտարարության պատճենը:

Հունվարի 14-ին Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել էր՝ հրթիռը, որը ոչնչացրել է Դնեպրում բնակելի շենքը, խոցվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից: Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հերքել էին դա՝ նշելով, որ եղել է հրթիռի ուղիղ հարված։ Ավելի ուշ Արեստովիչը ներողություն էր խնդրել:

8324 | 0
Facebook