Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովի բանակցությունները Աբդոլլահյանի հետ հետաձգվել են

20:42, երկուշաբթի, 16 հունվարի, 2023 թ.
Լավրովի բանակցությունները Աբդոլլահյանի հետ հետաձգվել են

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի միջև հունվարի 17-ին նախատեսված բանակցությունները հետաձգվել են։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
     Պատճառը չի նշվում։ Որոշումն ընդունվել է երկու կողմերի համաձայնությամբ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Բանակցությունները նախատեսված էին հունվարի 17-ին Մոսկվայում։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ ռուսական և իրանական կողմերը մտադիր են քննարկել Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) վերականգնման գործընթացը, ինչպես նաև շոշափել միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր՝ ներառյալ իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում, Հարավային Կովկասում և Կասպից ծովի խնդրով։

4405 | 0
Facebook