Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Առաջինը թող մատով ցույց տան մեր դպրոցները, ոչ թե նախկին իշխանիկների շենքերը». Սիսակ Գաբրիելյան

15:54, երկուշաբթի, 16 հունվարի, 2023 թ.
«Առաջինը թող մատով ցույց տան մեր դպրոցները, ոչ թե նախկին իշխանիկների շենքերը». Սիսակ Գաբրիելյան

ԱԺ նիստում քննարկվում էր «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը միտված է հակադոպինգային քաղաքականության մշակմանը:
     Քննարկման ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ հայաստանյան դպրոցների զգալի մասում ֆիզկուլտուրան մղվել է հետին պլան. առաջնային խնդիրը պետք է լինի ֆիզկուլտուրայի վերականգնումը:
     ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանն էլ շարունակելով թեման՝ ընդգծեց, որ Կառավարության մինչև 2026 թվականի ծրագրում ներառված է դպրոցների հիմնանորոգումը կամ կառուցումը. «Եթե որևէ համայնքում պետք ա մի հատ լավ շենք լինի, թող էդ լինի ոչ թե տեղի իշխանիկների, նախկին մեծահարուստների կամ պաշտոնյաների, այլ առաջինը թող մատով ցույց տան մեր դպրոցները՝ իրենց ենթակառուցվածքներով»:

3550 | 0
Facebook