Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստանը քաղաքական առումով որևէ լուրջ քայլ չի գործադրում». Տիգրան Աբրահամյան

11:48, երկուշաբթի, 16 հունվարի, 2023 թ.
«Հայաստանը քաղաքական առումով որևէ լուրջ քայլ չի գործադրում». Տիգրան Աբրահամյան

«ՀՀ իշխանությունների աշխատանքը, միջանցքի փակման հետ կապված, այս պահին որևէ ձևով չի կարող գոհացուցիչ լինել, առհասարակ տեսանելի չէ՝ ինչ աշխատանք է տարվում: Ավելին, ՀՀ իշխանությունների հայտարարությունները, ըստ որի՝ այս իրավիճակում Արցախը պետք է Ադրբեջանի հետ բանակցի, խոսի, ցույց է տալիս, որ ՀՀ-ը քաղաքական առումով որևէ լուրջ քայլ չի գործադրում հարցի հանգուցալուծման ուղղությամբ: Արցախի անելիքները շատ սահմանափակ են այս իրավիճակում»,- անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ մեկ ամսից ավելի է՝ Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը:

«Հայաստանը քաղաքական առումով որևէ լուրջ քայլ չի գործադրում». Տիգրան Աբրահամյան
3760 | 1
Facebook