Խնդրում ենք սպասել...

Միջազգային

2023 թվականին ՀԱՊԿ 4 զորավարժություններից 3-ը կանցկացվեն Բելառուսում

22:30, կիրակի, 15 հունվարի, 2023 թ.
2023 թվականին ՀԱՊԿ 4 զորավարժություններից 3-ը կանցկացվեն Բելառուսում

2023 թվականին նախատեսված ՀԱՊԿ 4 զորավարժություններից 3-ը կանցկացվեն Բելառուսում, STV-ի եթերում ասել է հանրապետության Անվտանգության խորհրդի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն։ Նրա խոսքով՝ խոսքը «Փոխազդեցություն», «Որոնում» և «Էշելոն» զորավարժությունների մասին է։

«Այս ամենը տեղի կունենա մեր երկրի տարածքում սեպտեմբերին»,- ասել է Մուրավեյկոն։

Նա նաև հավելել է, որ հաջորդ շաբաթ նախատեսված Ռուսաստանի հետ համատեղ զորավարժությունները կրում են պաշտպանական բնույթ։ Ըստ Մուրավեյկոյի՝ 2 երկրների զինված ուժերը կվարժվեն հետախուզական և հակահարվածային հարձակումներով։ Նա ընդգծել է, որ Բելառուսի իշխանությունները պատրաստ են «Ուկրաինայի կողմից ցանկացած սադրիչ գործողության»։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ զորավարժությունները, որոնք պետք է տեղի ունենային 2023 թվականին ՀՀ-ում, այնտեղ չեն կայանալու։ Նրա խոսքով, Երևանը մանևրներն աննպատակահարմար է համարում:

4566 | 0
Facebook