Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մխիթարյանն իտալերենով պատմել է Հայաստանի ու Երևանի մասին

20:24, կիրակի, 15 հունվարի, 2023 թ.
Մխիթարյանն իտալերենով պատմել է Հայաստանի ու Երևանի մասին

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկրպագուներին իտալերենով պատմել է հայրենիքի ու իր մասին։ Ֆուտբոլիստի տեսահոլովակը հրապարակվել է «Ինտեր» ակումբի պաշտոնական հարթակներում։
     Տեսահոլովակի սկզբում Հենրիխ Մխիթարյանը թղթի վրա նկարում է Հայաստանի և Արցախի քարտեզները ու ցույց տալիս, թե որտեղ է գտնվում Երևանը։
     «Երևանը շատ գեղեցիկ քաղաք է, հատկապես ամռանն այնտեղ շատ տաք է։ Ես վերադառնալու եմ այնտեղ, երբ ավարտեմ ֆուտբոլային կարիերաս»,– ասում է նա տեսահոլովակում։

Առաջին անգամ Հայաստան այցելողներին նա խորհուրդ է տալիս այցելել Սևանա լիճ, Խոր Վիրապ, որտեղից կարելի է տեսնել նաև Արարատ լեռը։
     «Ինձ համար պատիվ է եղել խաղալ Հայաստանում և ներկայացնել ազգային հավաքականը»,– ասել է նա։

7648 | 1
Facebook