Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ի՞նչ պետք է անի Պետրակովը, որ մեր հայ մարզիչները չեն կարող». Շարմազանով

12:30, կիրակի, 15 հունվարի, 2023 թ.
«Ի՞նչ պետք է անի Պետրակովը, որ մեր հայ մարզիչները չեն կարող». Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի հավաքականի լավագույն մարզիչը Վարդան Մինասյանն է, իսկ ֆեդերացիայի նախագահ՝ Ռուբեն Հայրապետյանը։
     Սաղ պարերը պարել էին, հիմա էլ ուկրաինացի միջին մարզիչ Պետրակովին նշանակում են Հայաատանի հավաքականի գլխավոր մարզիչ։
     Օտարամո՞լ ու այդքա՞ն…
     Ի՞նչ պետք է անի Պետրակովը, որ մեր հայ մարզիչները չեն կարող։
     Եղիշե Մելիքյան, Կարեն Բարսեղյան, Վարդան Բիչախչյան…
     Վարդան Մինասյանի մասին էլ կլռեմ։
     Պետրակովին տեսել ենք էլի…
     Ուկրաինան նրա գլխավորությամբ դուրս մնաց անցումային խաղերի ժամանակ։
     Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պատմության լավագույն մարզիչը Վարդան Մինասյանն է, իսկ ֆեդերացիայի նախագահ՝ Ռուբեն Հայրապետյանը։
     Նրանց ղեկավարությամբ Հայաատանի հավաքականը Սլովակիա 4-0, Դանիա 4-0, Հս.Մակեդոնիա 4-1 հաղթում էր, Իտալիայի հետ 2-2 էր խաղում։
     Ու խաղում էր, այլ ոչ թե «ավտոբուս» էր կատարում»։

5188 | 4
Facebook