Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կրթության գործընթացն սկսվում է ծնվելու պահից և երբեք չպետք է ընդհատվի». Արշալույս Զուրաբյան

03:12, երկուշաբթի, 16 հունվարի, 2023 թ.
«Կրթության գործընթացն սկսվում է ծնվելու պահից և երբեք չպետք է ընդհատվի». Արշալույս Զուրաբյան

Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կրթության ոլորտի խնդիրներն այնքան շատ են, որ դեռ երկար ժամանակ կպահանջվի կրթական համակարգի առողջացման համար։ Սակայն, այսօր էլ յուրաքանչյուր առարկայի շրջանակներում կարելի է սովորողին օգնել գեղեցիկ մտածել, բացահայտել ու զարգացնել սեփական հմտությունները, ուժերն ու շնորհները։ Դա կարելի է անել հետաքրքիր հարցերի ու առաջադրանքների և, անպայման, հետադարձ կապի միջոցով։ Ծնողը, ուսուցիչը և հատկապես երեխան պետք է հասկանա, թե որոնք են իր ուժեղ և թույլ կողմերը, որտեղ և ինչու է առաջադիմում, որտեղ թերանում կամ դժվարություններ ունենում և ինչու։ Շատ կարևոր է, որ ավագ դպրոցում սովորողը հասկանա, թե որքանով է իր մասնագիտական ընտրությունը համապատասխանում իր նախասիրություններին ու կարողություններին, որովհետև առանց դրա մարդը չի կարող օգուտ տալ ոչ իրեն, ոչ էլ հասարակությանը։ Եվ վերջում մեկ անգամ էլ հիշենք, որ կրթության գործընթացն սկսվում է ծնվելու պահից և երբեք չպետք է ընդհատվի։ Լույսը բարի լինի»։

2853 | 1
Facebook