Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օդային տագնապ Ուկրաինայում. Ռուսաստանը հրթիռային հարձակում է իրականացնում

17:30, շաբաթ, 14 հունվարի, 2023 թ.
Օդային տագնապ Ուկրաինայում. Ռուսաստանը հրթիռային հարձակում է իրականացնում

Ուկրաինայի շրջանների մեծ մասում, այդ թվում՝ Կիևում, օդային տագնապ է հայտարարված։

Նիկոլաևի նահանգապետ Վիտալի Կիմը հայտարարել է Ուկրաինայի երկնքում ռուսական առաջին հրթիռների մասին, որոնց զանգվածային արձակման մասին այսօր առավոտյան զգուշացրել են տեղի իշխանությունները։

«ՀՕՊ-ը բացել է հաշիվը. մենք հավատում ենք մեր զինված ուժերին: Մենք ապաստարաններում ենք»,- գրում է Կիմը։

«Հարավ» օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ ռուսները Սև ծովում մարտական ​​հերթապահության են հանել մեկ վերգետնյա և մեկ ստորջրյա հրթիռակիր։ Վերջին հաշվարկներով՝ այժմ «Կալիբր»-ի ընդհանուր համազարկը 20 հրթիռ է։

6668 | 0
Facebook