Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հասանովը հանձնարարականներ է տվել

15:36, շաբաթ, 14 հունվարի, 2023 թ.
Հասանովը հանձնարարականներ է տվել

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով ԱՀ ՊՆ-ին։

Հանդիպմանը մանրամասն վերլուծվել է իրավիճակը ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին և Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Զ. Հասանովը կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ ցանկացած պահի պահպանել ստորաբաժանումների մարտունակության բարձր մակարդակը՝ հնարավոր սադրանքը կանխելու համար։

8983 | 0
Facebook