Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

14:36, շաբաթ, 14 հունվարի, 2023 թ.
ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Հունվարի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի նորանշանակ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի հետ:

Նախարար Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել իր գործունեության մեջ:

Արարատ Միրզոյանը և Սերգեյ Ղազարյանը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

3289 | 0
Facebook