Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Գագիկ Ջհանգիրյանը դատախազի կենսաթոշակ է ուզում. «Ժողովուրդ»

10:06, շաբաթ, 14 հունվարի, 2023 թ.
Գագիկ Ջհանգիրյանը դատախազի կենսաթոշակ է ուզում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը 2022 թվականի դեկտեմբերի 27-ին դատարան է ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ ՀՀ միասնական սոցիալական ծառայության, և խնդրել է դատարանին պարտավորեցնել ՀՀ միասնական սոցիալական ծառայությանը ընդունել Գագիկ Վրեժի Ջհանգիրյանին դատախազի կենսաթոշակ նշանակելու մասին որոշումը:

Դրանով նա միևնույն ժամանակ պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի՝ 05.12.2022 թվականի գրությունը և 04.10.2022 թվականի որոշումը, որով Գագիկ Ջհանգիրյանին կենսաթոշակ չէին նշանակել:

Ասել է թե՝ ՀՀ միասնական սոցիալական ծառայությունը հրաժարվել է ԲԴԽ նախկին նախագահին դատախազի կենսաթոշակ նշանակել, և հիմա նա դատարանով է փորձում վերականգնել թոշակի իր իրավունքը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

5424 | 0
Facebook