Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՌԴ ղեկավարությունն իրականացնում է հայկական անվտանգային համակարգերի ամրապնդման պրոցեսի տորպեդահարում»․ Գուրգեն Արսենյան

15:12, ուրբաթ, 13 հունվարի, 2023 թ.
«ՌԴ ղեկավարությունն իրականացնում է հայկական անվտանգային համակարգերի ամրապնդման պրոցեսի տորպեդահարում»․ Գուրգեն Արսենյան

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հետ կապված հայտարարություն ընդունելու ընդդիմության նախաձեռնությունը։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ելույթում շեշտել է, որ չի կարելի այս վտանգավոր իրավիճակում թշնամացնել հայ-ռուսական հարաբերությունները։ Ի պատասխան ՔՊ-ական Գուրգեն Արսենյանը հակադարձել է՝ նշելով, որ տպավորիչ հակաիշխանական քարոզչություն է իրականացվում, որը կապ չունի իրականության հետ․ «Այն փաստը, որ ՌԴ ղեկավարության կամ որոշ ղեկավար շրջանակների կողմից իրականացվում է հայկական անվտանգային համակարգերի ամրապնդման պրոցեսի ձախողում կամ տորպեդահարում, մեզ համար ակնհայտ է։ Եթե տեղյակ չեք, կարող եմ մասնավոր զրույցի ժամանակ մանրամասն տեղեկացնել՝ ո՞նց է տեղի ունենում մեր անվտանգային համակարգերի ուժեղացման կամ վերականգնման տորպեդահարումը»,- ասել է նա։

Անդրանիկ Թևանյանը նիստի ավարտին տեղեկացրել է՝ քանի որ իշխանության դիրքորոշումները պարզ են, ինքն առաջարկում է ՀՀ չխայտառակման նպատակով քվեարկություն չանցկացնել, որովհետև, իր խոսքով, ստացվելու է՝ ՀՀ ԱԺ-ը, փաստորեն, հակաղարաբաղյան դիրքորոշում է որդեգրում։

4517 | 2
Facebook