Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թիվ մեկ հարցը Սոլեդարն ու Բախմուտն են». Զելենսկի

12:36, ուրբաթ, 13 հունվարի, 2023 թ.
«Թիվ մեկ հարցը Սոլեդարն ու Բախմուտն են». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան իր ելույթում խոսել է Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբում տեղի ունեցած հանդիպման մասին, որտեղ քննարկվել է Դոնեցկի ուղղությամբ տիրող իրավիճակը, հայտնում է BBC-ն:

«Իհարկե, թիվ մեկ խնդիրը Սոլեդարն է, Բախմուտն է. սա, ընդհանուր առմամբ, Դոնեցկի ուղղության համար պայքարն է: Մանրամասն վերլուծել ենք, թե ինչ որոշումներ են պետք, ինչ համալրումներ են անհրաժեշտ, ինչ քայլեր պետք է ձեռնարկեն հրամանատարներն առաջիկա օրերին»,- ասել է Զելենսկին։

Ռուսական կողմը պնդում է, որ գրավել է Սոլեդարը, ինչը չեն հաստատել ո՛չ Կիևում, ո՛չ Փենթագոնում։

5220 | 0
Facebook