Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

11:24, ուրբաթ, 13 հունվարի, 2023 թ.
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստանում է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը հունվարի 13-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
     Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։
     Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին:

3780 | 0
Facebook