Խնդրում ենք սպասել...

Համացանց

Կենդանաբանական այգու վագրերի ընտանիքը համալրվել է ևս մեկով

23:54, հինգշաբթի, 12 հունվարի, 2023 թ.
Կենդանաբանական այգու վագրերի ընտանիքը համալրվել է ևս մեկով

Երևանի կենդանաբանական այգու վագրերի ընտանիքը համալրվել է ևս մեկով: Բարերարներ, հայր և որդիներ Առաքելյանները այգուն նվիրաբերել են ամուրյան վագրի առանձնյակ․ տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
     Կենդանին 7 տարեկան է: Այգում անցնելու է կարանտինային շրջան և ազատավանդակի վերակառուցումից հետո կմիանա վագրերի ընտանիքին:
     «Կենդանաբանական այգու տնօրինությունն իր գոհունակությունն է հայտնում բարերարներին այս նվիրատվության համար և վստահեցնում, որ այգին կանի առավելագույնը՝ նաև նոր կենդանիներին պատշաճ պայմաններ ապահովելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

3131 | 0
Facebook