Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փաշինյանն այն մարդը չէ, որ բանակի մարտունակությունը գնահատելու ունակություն ունենա». Մովսես Հակոբյան

15:36, հինգշաբթի, 12 հունվարի, 2023 թ.
«Փաշինյանն այն մարդը չէ, որ բանակի մարտունակությունը գնահատելու ունակություն ունենա». Մովսես Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե 44-օրյա պատերազմից առաջ ինքը գիտեր, որ մենք ունենք մարտունակ բանակ, սակայն պատերազմից հետո պարզեց, թե այդպես չէ:
     ArmLur.am-ը զրուցել է ԶՈՒ ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանի հետ:

- Պարո՛ն Հակոբյան, որպես զինվորական, ինչպե՞ս կգնահատեք Փաշինյանի այս հայտարարությունը, արդյո՞ք սա բանակը թիրախավորող հերթական հայտարարությունը չէր.

- Ո՞վ է գնահատական տվողը, Նիկոլ Փաշինյանն այն մարդը չի, որ բանակի մարտունակությունը գնահատելու ունակություն ունենա, դա առաջին, երկրորդ՝ իր երեկվա խոսքը չես կարող այսօրվա խոսքի հետ համեմատել, անընդհատ խուսանավող հայտարարություններ է անում: Ինքն այդ մարդը չէ, որ գնահատական տա բանակին, մնացած բոլոր գնահատական տվողներն էլ իր կարգի մարդիկ են, ովքեր բանակից հեռու են այնքան, որքան ես՝ գինեկոլոգիայից:

- Պարո՛ն Հակոբյան, 2020թ-ի հուլիսյան մարտերից հետո Փաշինյանը հայտարարում էր, որ մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակներից է, պարծենում էր մեր բանակով, ի՞նչ փոխվեց 2 տարի անց.

- Ինքն այդ ժամանակ ասում էր՝ ամենից մարտունակ բանակն ունենք, այդ ժամանակ էլ ես իրենց նախատել եմ, որ այդպիսի արտահայտություններ չանեն:

- Արցախում ստեղծված իրավիճակի մասով ի՞նչ կասեք պարո՛ն Հակոբյան, արդեն մեկ ամիս կլինի՝ Արցախի կյանքի ճանապարհը փակ է, մեր հայրենակիցները շրջափակման մեջ են այնտեղ: Ինչպե՞ս եք տեսնում այս ճգնաժամի հանգուցալուծումը, ի վերջո, ո՞ւմ ձեռքում է լուծման բանալին.

- Պատասխանատուները Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներն են: Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրն այդ երեք երկրներն են ստորագրել, իրենք պատասխանատվություն են կրում նաև իրենց ստորագրած փաստաթղթի համար, այս ուղղությամբ պետք է աշխատանք տարվի: Ինչ վերաբերվում է Լաչինի միջանցքը բացել-փակելուն՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մեզ համար շատ վատ փաստաթուղթ է, դա հնարավորություն է ստեղծում Ադրբեջանի համար, որ երբ ուզի ճանապարհը բացի կամ փակի:

5233 | 3
Facebook