Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան օրն է

14:42, հինգշաբթի, 12 հունվարի, 2023 թ.
Այսօր Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան օրն է

Հունվարի 12-ին մեծանուն արվեստագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան օրն է. այսօր նա դարձավ 82 տարեկան:

Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ հնչող աշուղական, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգերն ու ռոմանսները բոլոր ժամանակներում հիացրել են սերունդներին և հարստացրել հոգևոր-մշակութային կյանքը: Նրա լավագույն կատարումներից են՝ «Հորովել», Շերամի «Պարտեզում վարդ էր բացված», «Դու իմ մուսան ես», Ջիվանու «Ձախորդ օրերը», Առնո Բաբաջանյանի «Չքնաղ երազ», Ալեքսեյ Հեքիմյանի «Բարի արագիլ» և այլն։

Ռուբեն Մաթևոսյանն այսօր դարձավ 82 տարեկան
3475 | 0
Facebook