Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ունենք մարդիկ, որոնք մահացել են և, ցավոք սրտի, չենք կարողանում հողին հանձնել»․ Ռուբեն Վարդանյան

14:30, հինգշաբթի, 12 հունվարի, 2023 թ.
«Ունենք մարդիկ, որոնք մահացել են և, ցավոք սրտի, չենք կարողանում հողին հանձնել»․ Ռուբեն Վարդանյան

«Արցախ. շրջափակման մեկ ամիս». Ստեփանակերտ-Երևան առցանց քննարկման ժամանակ ելույթ է ունեցել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը միայն Արցախի հարցը չէ, սա ամբողջ հայկական աշխարհի հարցն է. «31-րդ օրն է՝ բլոկադայի մեջ ենք․ մենք ունենք խնդիրներ պարենային ապրանքի հետ կապված, խնդիրներ՝ բժշկության, կրթության ոլորտում, ունենք անջատված ընտանիքներ, ունենք մարդիկ, որոնք մահացել են, և ցավոք սրտի, չենք կարողանում հողին հանձնել։ Մեր հարևան պետությունն ասում է՝ խնդիրներ չկան, սակայն իրենց բառերով հաստատում են, որ մենք ունենք ճգնաժամ․ ճգնաժամը հաստատվում է նրանում, որ իրենց հաշվարկներով այդ ճանապարհով այս մեկ ամսվա մեջ անցել է մոտ 400 մեքենա, սակայն մինչև բլոկադան մենք ունեցել ենք մեկ օրվա մեջ 2 անգամ ավելի շատ անցնող մեքենաներ... Սա ոչ թե բլոկադայի դեմ պայքար է, այլ պայքար է մեր ամենակարևոր իրավունքի՝ ապրելու մեր հողի վրա, մեր օրենքներով, մեր արժեքներով: Չպիտի ենթարկվենք ուրիշի պայմաններին»,- ընդգծել է Վարդանյանը։

4924 | 1
Facebook