Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մոսկվան ուզում է, որ Երևանը խնդրի»․ Դանիել Իոաննիսյան

10:48, հինգշաբթի, 12 հունվարի, 2023 թ.
«Մոսկվան ուզում է, որ Երևանը խնդրի»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանին ճնշում են անդամակցել Միութենական պետությանը, և օրերս Փաշինյանի կողմից այս հայտարարության վերաբերյալ արձագանքին․ «Պաշտոնական առաջարկ չկա, բայց պաշտոնական առաջարկով չեն խոսում ռուսները։ Այն, ինչ ռուսական կողմն ասում է պաշտոնական հանդիպումներում, դա այն է, ինչ որ գրված է փաստաթղթերի մեջ, որ ՀՀ-ն իր ռազմավարական գործընկերն է։ Ցավոք, շատ ժամանակ պահանջվեց իշխանությունից հասկանալու, որ ռուսները չեն ասում այն, ինչ իրականում նկատի ունեն, որ ՌԴ-ի իրական ցանկությունները փորձագիտական մակարդակում ասվածներն են»,- ասել է Իոաննիսյանը։
     Նրա կարծիքով՝ Մոսկվան Երևանին ճնշում է Լաչինը չբացելով․ «Փակվում է Լաչինը, և Մոսկվան ոչինչ չի անում։ Մոսկվան ուզում է, որ Երևանը գա ու խնդրի։ Երևանն էլ ասում է՝ դա քո պարտականությունն է։ Մոսկվան ոչինչ չի անում, որովհետև Երևանը լավ չի խնդրում և փորձագիտական մակարդակում ասում են, որ ուզում են ՀՀ-ից միջանցք, ուզում են ՀՀ-ը մտնի Միութենական պետություն»,- նշել է նա։

«Մոսկվան ուզում է, որ Երևանը խնդրի»․ Դանիել Իոաննիսյան
5537 | 1
Facebook