Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՊԵԿ-ը պահանջել է Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությանը ներառել «սև ցուցակում». «Ժողովուրդ»

09:18, հինգշաբթի, 12 հունվարի, 2023 թ.
ՊԵԿ-ը պահանջել է Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությանը ներառել «սև ցուցակում». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունը՝ «Սիլ ինշուրանս»-ը, պարբերաբար հայտնվում է պետական որոշ կառույցների ուշադրության կենտրոնում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պահանջել է պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, այսինքն՝ ընկերությանը, այսպես կոչված, «սև ցուցակում» ներառելու պահանջի պատվիրատուն ՊԵԿ-ն է:

«Սիլ ինշուրանս»-ը, սակայն, չի հայտնվել «սև ցուցակում»: Այս մասին փոխանցել է «Սիլ գրուպ»-ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ նշելով. ««Սիլ ինշուրանս»-ը երբևէ չի ներառվել գնումներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում»:

Հիշեցնենք՝ անցած տարեվերջին գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկել է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը»։

Մանրամասները՝ թերթի համարում:

4838 | 0
Facebook