Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կանադան Ուկրաինայի համար կգնի NASAMS հակաօդային պաշտպանության համակարգ

00:12, հինգշաբթի, 12 հունվարի, 2023 թ.
Կանադան Ուկրաինայի համար կգնի NASAMS հակաօդային պաշտպանության համակարգ

Կանադան ԱՄՆ-ից կգնի և Ուկրաինային կփոխանցի NASAMS զենիթահրթիռային համակարգը՝ միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համար։ Այս մասին ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հետ բանակցություններից հետո հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը։

ՀՕՊ համակարգը կօգնի պաշտպանել Ուկրաինայի բնակեցված կենտրոններն ու կարևոր ենթակառուցվածքները անօդաչու սարքերից, հրթիռներից և օդային հարվածներից, ասել է Անանդը։ «NASAMS-ը հարվածների շատ բարձր մակարդակ ունի, և դա արժեքավոր ներդրում է Ուկրաինայի պաշտպանունակության գործում»,- գրել է նա Twitter-ում:

Նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Telegram-ի իր ալիքում ասել է, որ սա հիանալի նորություն է։ «Մեր երկնային վահանի մեջ ներդրումը ներդրում է Եվրոպայի անվտանգության համար՝ շնորհիվ դաշնակիցների»,- հավելել է նա։

5248 | 0
Facebook