Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում 11 երեխա և 9 չափահաս վերակենդանացման բաժանմունքներում են

21:42, չորեքշաբթի, 11 հունվարի, 2023 թ.
Արցախում 11 երեխա և 9 չափահաս վերակենդանացման բաժանմունքներում են

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով ավելի քան 370 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով՝ վիրահատվելու հնարավորությունից։
     Այս պահի դրությամբ 11 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
     9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
     Արդեն 114 երեխա է ծնվել շրջափակման մեջ:
     Նշենք, որ մինչև այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հաջողվել է Արցախից Հայաստան տեղափոխել ընդամենը 16 հիվանդի։

1545 | 0
Facebook