Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակառակորդը հնարավորություն չի տալիս վերականգնել Արցախը սնուցող բարձրավոլտ էլեկտրագիծը

18:36, չորեքշաբթի, 11 հունվարի, 2023 թ.
Հակառակորդը հնարավորություն չի տալիս վերականգնել Արցախը սնուցող բարձրավոլտ էլեկտրագիծը

Արդեն երկրորդ օրն է, ինչ Արցախը Հայաստանից սնուցող Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում՝ Աղավնո-Բերձոր հատվածում արձանագրված վթարի պատճառով Արցախի ժողովուրդը կանգնել է նոր մարտահրավերի առջև՝ հնարավորություն չունենալով էլեկտրաէներգիա ստանալ Հայաստանից: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
     Հանրապետության էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով:

Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս նշված վայրում իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները և խորացնելով արդեն մեկ ամիս շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության շրջանում առկա հումանիտար ճգնաժամը:

2531 | 0
Facebook