Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն անհայտ կորած երեք զինծառայող ունի»․ ՀՀ պաշտպանության փոխնախարար

14:12, չորեքշաբթի, 11 հունվարի, 2023 թ.
«Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն անհայտ կորած երեք զինծառայող ունի»․ ՀՀ պաշտպանության փոխնախարար

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտնել է, որ սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմը գտնվելու վայրն անհայտ երեք զինծառայող ունի․ «Նրանց հստակ գտնվելու վայրը պարզելու ու մարմինները հնարավորության դեպքում դուրս բերելու ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ։ Արվում է ամեն ինչ, ընդհուպ՝ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու միջոցով, որ հնարավոր լինի զոհված զինծառայողների դիերը դուրս բերել»,- տեղեկացրել է փոխնախարարը։

«Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն անհայտ կորած երեք զինծառայող ունի»․ ՀՀ պաշտպանության փոխնախարար
3388 | 0
Facebook