Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շրջափակված Արցախ. բազմաթիվ դիմորդներ զրկվել են քննություն հանձնելու հնարավորությունից

14:18, չորեքշաբթի, 11 հունվարի, 2023 թ.
Շրջափակված Արցախ. բազմաթիվ դիմորդներ զրկվել են քննություն հանձնելու հնարավորությունից

Հայաստանում հունվարի 15-ից մեկնարկում է 2023/2024 ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի դիմորդները զրկվել են Հայաստան գալու և քննություն հանձնելու հնարավորությունից: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ հավելելով, որ քննություն հանձնելու համար Արցախից հայտագրվել է 50 աշակերտ:
     «Նրանք պետք է Գորիսում հանձնեին քննությունը: Հիմա, քանի որ ադրբեջանցիների կողմից ճանապարհը փակ է, հետևաբար չեն կարող գալ ու մեզ համար այդ հարցը մնում է առկախված: Խախտվել է երեխայի քննություն հանձնելու իրավունքը»,-ասել է Կարո Նասիբյանը:
     Հարցին, թե ճանապարհը բացվելու պարագայում արդյոք հնարավո՞ր է այլ օր քննական գործընթաց կազմակերպել Արցախի դիմորդների համար, Կարո Նասիբյանը նշել է, որ հնարավոր է:

1882 | 0
Facebook