Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ. հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են երկու երկրների համագործակցության օրակարգը և տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Բայրամովը նշել է, որ չնայած հետհակամարտային շրջանում ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ադրբեջանական կողմի մի շարք կառուցողական նախաձեռնություններին, գործընթացը մշտապես խոչընդոտվում է Հայաստանի կողմից տարբեր սադրանքների պատճառով։