Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նոր նշանակումներ՝ Արցախում

09:54, չորեքշաբթի, 11 հունվարի, 2023 թ.
Նոր նշանակումներ՝ Արցախում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Համաձայն հրամանագրերից մեկի՝ Սրբուհի Արզումանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել Արցախի Հանրապետության արդարադատության նախարար:

Արամ Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար:

Արմեն Մանգասարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար։

4610 | 0
Facebook