Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում 6828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և եկարօրյա դպրոց հաճախել

20:36, երեքշաբթի, 10 հունվարի, 2023 թ.
Արցախում 6828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և եկարօրյա դպրոց հաճախել

Շրջափակման հետևանքով առաջացած սննդի սղության պատճառով փակվել են նախադպրոցական հաստատություններն ու երկարօրյա դպրոցները, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
     Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հունվարի 9-ից նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և դպրոցների երկարօրյա ռեժիմով աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կասեցվել է։

Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով՝
     Փակվել է 41 մանկապարտեզ․
     Փակվել է 56 նախադպրոցական խումբ․

Փակվել է 20 երկարօրյա ուսումնական հաստատություն․
     Ի՞նչ է դա նշանակում:

6828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և եկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից։

Ձյան տեղումների պատճառով լրացուցիչ դժվարություններ են առաջացել Կարմիր խաչի հումանիտար մատակարարումների համար:

2155 | 0
Facebook