Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Երբ մենք խոսում ենք ԼՂ-ի մասին, Ադրբեջանը դա ընկալում է որպես իր տարածքային ամբողջականության խախտում»․ Փաշինյան

13:30, երեքշաբթի, 10 հունվարի, 2023 թ.
«Երբ մենք խոսում ենք ԼՂ-ի մասին, Ադրբեջանը դա ընկալում է որպես իր տարածքային ամբողջականության խախտում»․ Փաշինյան

«Առանց մարտունակ բանակի խաղաղություն հնարավոր չէ, բայց նաև՝ միայն դրանով հնարավոր չէ, որովհետև կգտնվեն ավելի մարտունակ բանակներ: Որևէ իրադարձություն մեզ չպետք է շեղի խաղաղության օրակարգից: Զորավարժությունները, ռազմական սադրանքները խաղաղության օրակարգը շինծու դարձնելու դիտավորություն ունեն: Ակնհայտ է, որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը, բայց նաև ակնհայտ է, որ երբ մենք խոսում ենք ԼՂ-ի մասին, Ադրբեջանը դա ընկալում է որպես իր տարածքային ամբողջականության խախտում: Այդ է պատճառը, որ նա էլ սադրանքներ է իրականացնում ՀՀ-ի հանդեպ: Այս պարագայում Ադրբեջանը երբեք չի ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- ասուլիսի ժամանակ ասաց Փաշինյանը:

4501 | 0
Facebook