Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

20:30, երկուշաբթի, 09 հունվարի, 2023 թ.
Ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Ուելսի հավաքականի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը 33 տարեկանում հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում։

«Երկար ծանրութեթև անելուց հետո ես հայտարարում եմ իմ կարիերան ավարտելու մասին։ Ես աներևակայելի բախտավոր եմ, որ իրականացրել եմ իմ երազանքը՝ զբաղվել իմ սիրելի սպորտաձևով»,- գրել է մարզիկը։

Իր կարիերայի ընթացքում Բեյլը հինգ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, երեք անգամ՝ Լա Լիգան, երեք անգամ՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը, երեք անգամ՝ աշխարհի ակումբային առաջնությունը, Իսպանիայի գավաթը, Իսպանիայի սուպերգավաթը և MLS-ի գավաթը։ Ուելսցու վերջին ակումբը եղել է ամերիկյան Լոս Անջելեսը, որին նա միացել է 2022 թվականի հունիսին։

Իր կարիերայի ընթացքում Բեյլը հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Սաութհեմփթոնը», «Տոտենհեմը» և «Ռեալը»: Ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստին հաջողվել է անցկացնել 111 հանդիպում և խփել 41 գոլ։

10655 | 0
Facebook