Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քաղաքակիրթ հանրությունը չպետք է աչք փակի». Թագուհի Թովմասյան

17:00, երկուշաբթի, 09 հունվարի, 2023 թ.
«Քաղաքակիրթ հանրությունը չպետք է աչք փակի». Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ գրելով. «Սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով Արցախում կասեցվել է նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը: Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետևանքով հազարավոր երեխաներ զրկվել են կրթության իրավունքից։
     Քաղաքակիրթ հանրությունը չպետք է աչք փակի Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի հիմնարար նորմերի հերթական խախտմանը: Միջազգային գործընկերներիցս ակնկալում եմ գործուն քայլեր»:

4585 | 0
Facebook