Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Աբսուրդ է․ Կառավարության հաշվետվողականության մասին ոչ թե ընդդիմությունն է հարցեր տալիս, այլ իշխանությունը»․ Գևորգ Պապոյան

12:18, երկուշաբթի, 09 հունվարի, 2023 թ.
«Աբսուրդ է․ Կառավարության հաշվետվողականության մասին ոչ թե ընդդիմությունն է հարցեր տալիս, այլ իշխանությունը»․ Գևորգ Պապոյան

Այսօր՝ հունվարի 9-ին, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ավարտին ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանն ընդդիմադիր պատգամավորների բացակայությունը մատնանշելով՝ կոչ արեց ներկայանալ և աշխատել․ «Իրենք պիտի գան և իրենց սուր հարցերն ուղղեն Կառավարությանը, որպեսզի մեր հանրությունն էլ ամբողջապես տեղեկատվություն ունենա այս կամ այն միջոցների ծախսման վերաբերյալ։ Ես կարծում եմ՝ մենք բավական քաղաքական կամք ենք դրսևորում՝ մեր հարցերը քննարկելու համար։ Հաջորդ աբսուրդին ենք մենք նաև հանդիպում, երբ Կառավարության հաշվետվողականության, թափանցիկության մասին ոչ թե ընդդիմությունն է խոսում, հարցեր տալիս, այլ իշխանությունը։ Ես կոչ եմ անում ընդդիմադիր պատգամավորներին գալ աշխատանքի, որի դիմաց նրանք վարձատրվում են, հարցեր հնչեցնել, պարզաբանումներ պահանջել»,- ասել է Պապոյանը։

«Աբսուրդ է․ Կառավարության հաշվետվողականության մասին ոչ թե ընդդիմությունն է հարցեր տալիս, այլ իշխանությունը»․ Գևորգ Պապոյան
3551 | 2
Facebook