Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայի հետախուզությունը կանխատեսում է ռուսական նոր հրթիռային հարձակումներ

23:06, կիրակի, 08 հունվարի, 2023 թ.
Ուկրաինայի հետախուզությունը կանխատեսում է ռուսական նոր հրթիռային հարձակումներ

Ռուս զինվորականները կարող են օրերս կազմակերպել նոր հրթիռային հարձակում ուկրաինական ենթակառուցվածքների վրա։ Այս մասին իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Վադիմ Սկիբիցկին։

Նրա խոսքով՝ Կրեմլը չի ​​կտրում Ուկրաինայի էներգետիկ համակարգը ոչնչացնելու հույսը, որ սառնամանիքների ժամանակ ուկրաինացիներին թողնի առանց էլեկտրականության։

Նա հավելել է, որ ճշգրիտ կառավարվող և բալիստիկ հրթիռների պակասի պատճառով ռուսները դիմում են համակցված հարձակումների՝ միաժամանակ օգտագործելով ծովից և օդից արձակված հրթիռները, ինչպես նաև անօդաչու սարքերը։

5315 | 0
Facebook