Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անկարան Բաքվին հրավիրում է մասնակցելու թուրքական մարտական ​​ինքնաթիռների արտադրությանը

22:30, կիրակի, 08 հունվարի, 2023 թ.
Անկարան Բաքվին հրավիրում է մասնակցելու թուրքական մարտական ​​ինքնաթիռների արտադրությանը

Թուրքիան Ադրբեջանին հրավիրում է մասնակցելու իր մարտական ​​ինքնաթիռների արտադրությանը, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը։

«Մենք բարեկամ և եղբայրական երկրներին հրավիրում ենք մասնակցելու ազգային մարտական ​​ինքնաթիռների նախագծին: Այդ երկրների թվում են Ինդոնեզիան, Պակիստանը, Մալայզիան, Ադրբեջանը»,- մեջբերում են թուրքական լրատվամիջոցները Դեմիրի խոսքերը:

Գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ նման համագործակցությունը օգուտ կբերի բոլոր կողմերին։

4894 | 0
Facebook