Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախի դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացի ձևաչափը

22:00, կիրակի, 08 հունվարի, 2023 թ.
Արցախի դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացի ձևաչափը

Արցախի ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացի ձևաչափը: Այս մասին փոխանցում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը ս.թ. հունվարի 9-ից կկազմակերպվի հետևյալ եղանակով.

Նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կկասեցվի։

Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով:

Դադարեցված ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրությունում:

2645 | 0
Facebook