Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ

18:42, կիրակի, 08 հունվարի, 2023 թ.
ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Մեղրի, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

8219 | 0
Facebook