Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախի շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի երեխաները վաղվանից դպրոց կհաճախեն

17:30, կիրակի, 08 հունվարի, 2023 թ.
Արցախի շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի երեխաները վաղվանից դպրոց կհաճախեն

Արցախի շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի 270 երեխաները վաղվանից դպրոց կհաճախեն:

Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է Արցախի ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանը, որը երեխաների հետ Գորիսում է։
     Գորիսում մնացած երեխաները կհաճախեն Գորիսի թիվ 1 դպրոց, իսկ Երևանում մնացած 20 երեխաները՝ քաղաքի մի քանի դպրոցներ։
     «Կան երեխաներ, որոնք երաժշտական դպրոց են գնում, նրանք էլ Գորիսի երաժշտական դպրոց կհաճախեն, ունենք երեխա, որը բժշկական քոլեջում է սովորում, նա էլ տեղի քոլեջը կգնա»,– ասել է Գյանջումյանը։

2616 | 0
Facebook