Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա տասնյակ հազարավոր երեխաների հիմնարար իրավունքների խախտում է»․ նախարարը՝ Արցախում դասերի կասեցման մասին

10:36, կիրակի, 08 հունվարի, 2023 թ.
«Սա տասնյակ հազարավոր երեխաների հիմնարար իրավունքների խախտում է»․ նախարարը՝ Արցախում դասերի կասեցման մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ «Հունվարի 9-ից պետք է վերսկսվեր դպրոցների և մանկապարտեզների բնականոն աշխատանքը։
     Լաչինի միջանցքի փակման պատճառով Արցախում մանկապարտեզները, դպրոցների նախադպրոցական խմբերն ու երկարօրյա խմբերը չեն գործի՝ սննդի մատակարարման անհնարինությամբ պայմանավորված։
     Սա անթույլատրելի է և տասնյակ հազարավոր երեխաների հիմնարար իրավունքների խախտում։
     Ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլերը՝ այս խախտումների մասին փաստերը համապատասխան միջազգային ատյաններին ներկայացնելու համար։ Միաժամանակ ձմեռային արձակուրդի ավարտից հետո՝ հունվարի 9-ից ապահովված կլինեն Հայաստանում գտնվող արցախցի երեխաների կրթության հնարավորությունները»։

2869 | 0
Facebook