Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոպայում ուկրաինացի փախստականների թիվը մոտեցել է 8 միլիոնի

20:12, հինգշաբթի, 05 հունվարի, 2023 թ.
Եվրոպայում ուկրաինացի փախստականների թիվը մոտեցել է 8 միլիոնի

Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր Ուկրաինայից եվրոպական երկրներ ժամանած փախստականների թիվը հասել է 7,915,287 մարդու։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի UNHCR-ի կայքում։

Եվրոպայում ժամանակավոր պաշտպանության կամ համանման ազգային պաշտպանության սխեմաների համար գրանցված ուկրաինացի փախստականների թիվը 2023 թվականի հունվարի 3-ի դրությամբ կազմում էր ավելի քան 4,905,000:

ՄԱԿ ՓԳՀ-ի տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի հունվարի 3-ը Ռուսաստանն ընդունել է ամենաշատ փախստականները՝ 2,852,395, որին հաջորդում են Լեհաստանը (1,553,707), Գերմանիան (1,021,667) և Չեխիան (476,025):

Ընդհանուր առմամբ, փետրվարի 24-ից Ուկրաինայից հարևան երկրներ մեկնել է ավելի քան 17,1 մլն մարդ, հակառակ ուղղությամբ՝ ավելի քան 9,1 մլն մարդ։

3589 | 0
Facebook