Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բնակչությանը սովամահ անելով՝ Ադրբեջանը հաստատում է, որ ԼՂ ժողովրդի բոլոր պահանջները լեգիտիմ են». Մարուքյան

20:30, հինգշաբթի, 05 հունվարի, 2023 թ.
«Բնակչությանը սովամահ անելով՝ Ադրբեջանը հաստատում է, որ ԼՂ ժողովրդի բոլոր պահանջները լեգիտիմ են». Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ կրկին անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը:

«25-րդ օր․ Լաչինի միջանցքը դեռ արգելափակված է Ադրբեջանի կողմից։

Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությանը սովամահ անելով՝ Ադրբեջանը հաստատում է, որ ԼՂ ժողովրդի բոլոր պահանջները լեգիտիմ են։ Հետևաբար, միջազգային իրավունքի համաձայն, դրանք վաղ թե ուշ պետք է պատշաճ կերպով լուծվեն»,- ասված է գրառման մեջ։

4222 | 2
Facebook