Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հութիները Եմենում մահապատժի են դատապարտել 350 մարդու

19:00, հինգշաբթի, 05 հունվարի, 2023 թ.
Հութիները Եմենում մահապատժի են դատապարտել 350 մարդու

Եմենում Իրանի կողմից աջակցվող Անսարուլահ շարժման ապստամբները՝ հութիները, պետական ​​հեղաշրջումից հետո որոշել են մահապատժի ենթարկել 350 ընդդիմադիրի։

Ինչպես հայտարարել է Եմենի տեղեկատվության, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մուամեր ալ Իրիանին պաշտոնական SABA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, այդ անձանց թվում են ակտիվիստներ, լրագրողներ և քաղաքական գործիչներ։

Նախարարն ընդգծել է, որ հութիներն օգտագործում են դատական ​​համակարգը՝ որպես իրենց հակառակորդներին վախեցնելու և քաղաքական հակառակորդների հետ հաշիվները մաքրելու մեխանիզմ։ Հայտնի է, որ որոշ մահապատիժներ արդեն իսկ իրականացվել են։

2014 թվականից Եմենում շարունակվում է զինված հակամարտությունը, որում մի կողմից «Անսարուլլահ» շիական շարժման ապստամբներն ու Եմենի պաշտոնաթող նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի կողմնակիցներն են, մյուս կողմից՝ նախագահին հավատարիմ կառավարական զորքերը։

Հութիները վերահսկողություն են պահպանում երկրի մայրաքաղաք Սանայ քաղաքը և մի շարք այլ շրջաններ։

4809 | 0
Facebook