Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ

18:24, հինգշաբթի, 05 հունվարի, 2023 թ.
Բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Այսօր բոլոր հայկական եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ։

Ճրագալույցի երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Ճրագը խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ: Պահեցողները պահքի շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը, կամ պահքից դուրս են գալիս հունվարի 6-ին՝ Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո:

Մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ
Մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ
Մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ
14783 | 0
Facebook