Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իդրամի Նոր տարին սկսում ենք 2022 թվականի ամփոփմամբ

14:06, հինգշաբթի, 05 հունվարի, 2023 թ.
Իդրամի Նոր տարին սկսում ենք 2022 թվականի ամփոփմամբ

Իդրամի 2023 թվականի առաջին հրապարակումը, իհարկե, պիտի լինի հենց այսպիսին՝ ձեռքբերումներով լի, 2022-ի սահմանված նշաձողերին հասած և հստակ արդյունքներով, նոր ծրագրերը մտքում պահած։ Դե ինչ, եկեք ամփոփենք անցած տարին Իդրամում։

2022 թվականին կրկնապատկվել է այն վաճառակետերի թիվը, ուր կա Իդրամելու հնարավորություն․ այժմ կարող եք անհպում վճարել ավելի քան 14․000 վաճառակետերում և 1000-ից ավելի առցանց խանութներում՝ չմտածելով վճարումների անվտանգության, դրամապանակը մոռանալու, քարտը ձեզ մոտ պահելու մասին։

Իդրամում գրանցված օգտատերերի ընդհանուր թիվը 1․5 միլիոնից ավել է․ հպարտ ենք, որ այսքան օգտատիրոջ սմարթֆոններում և սրտերում մեր հատուկ տեղն ենք զբաղեցնում։

Իդրամի Նոր տարին սկսում ենք 2022 թվականի ամփոփմամբ
Իդրամի Նոր տարին սկսում ենք 2022 թվականի ամփոփմամբ

Այս տարի Idram&IDBank հավելվածով կատարված QR-վճարումների թիվն անցնում է 3․000․000-ից, բոլոր վճարումների թիվը միասին կազմում է 55․000․000, դե իսկ Rocket Line-ից օգտվել է ավելի քան 50․000 հաճախորդ՝ ստանալով իր ցանկացած ապրանքը նույն պահին, իսկ վճարելով ավելի ուշ՝ ընդհանուր կատարելով 950․000 վճարում։

2022 թվականին Իդրամն էլ ավելի լայն տարածում գտավ Հայաստանի մարզերում․ Իդրամով արդեն կարող եք վճարել Լոռու, Տավուշի, Շիրակի, Սյունիքի և մյուս մարզերի վաճառակետերի մեծ մասում։

Չսահմանափակվելով մեր պետության տարածքով՝ այս տարի փոխըմբռնման հուշագիր կնքեցինք Visa ընկերության հետ՝ նպատակ ունենալով համագործակցել Կենտրոնական Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի ավելի քան 98 երկրների շուկաներում՝ առաջադեմ ֆինտեխ լուծումներ տրամադրելու համար:

2022-ին, ի նպաստ մեր հաճախորդների, սկսեցինք համագործակցել IDplus լոյալության հարթակի հետ։

Աշնանը հայտարարեցինք մեր կրտսեր հավելվածի՝ Իդրամ Ջունիորի ծննդյան մասին․ Ջունիորը դեռ կհասցնի ինքնուրույն պատմել ամենը, բայց այդ մասին՝ առաջիկայում։

Դե իսկ տարվա վերջում որոշեցինք բազմապատկել մեր բարի գործերի թիվն ու նախաձեռնել «#ԲարինԳործենք» արշավը, որի շրջանակում Իդրամի և IDBank-ի ամանորյա նվերների համար նախատեսված բյուջեի մեծ տոկոսը ուղղեցինք բարեգործության՝ մարտահրավեր նետելով մեր գործընկերներին։ Մի դրամի ուժը նախաձեռնությամբ էլ, ի դեպ, արդեն հատել ենք 111 մլն դրամի սահմանը։ Այս տարի աջակցել ենք 9 հիմնադրամի։

Համոզված ենք, որ այս տարի նորարար նախաձեռնություններն ու բարի գործերը կբազմապատկենք՝ մեր գործընկերների և հաճախորդների հետ միասին նոր նշաձողերի հասնելով։

Եվ վերջում՝ շնորհավորում ենք մեր բոլոր օգտատերերի տոները․ թող 2023 թվականը լինի խաղաղության, առատության, խղճի և մտքի հանգստության տարի։

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Իդրամի Նոր տարին սկսում ենք 2022 թվականի ամփոփմամբ
7529 | 0
Facebook