Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դպրոցների մուտքերի մոտ բուժքույրերը պետք է իրականացնեն զննություն»․ Անահիտ Ավանեսյան

13:18, հինգշաբթի, 05 հունվարի, 2023 թ.
«Դպրոցների մուտքերի մոտ բուժքույրերը պետք է իրականացնեն զննություն»․ Անահիտ Ավանեսյան

«Տոնական օրերին սուր շնչառական վարակներով ու գրիպով հիվանդացության աճ չի գրանցվել։ Վերջին մեկ ամսվա ընթացքում ինտենսիվությունը պահպանվում է նույն մակարդակի վրա»,- այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
     Նախարարը տեղեկացրել է, որ դպրոցների մուտքերի մոտ բուժքույրերը պետք է իրականացնեն զննություն, ջերմաչափում, որպեսզի վստահ լինեն, որ հիվանդ երեխաները չեն հաճախում․ «Մենք կհետևենք նաև դպրոցներում աշակերտների հաճախումներին, եթե նկատենք բարձրացում, ապա մեր հետագա գործողությունները ըստ այդմ կիրականացնենք»,- նշել է Ավանեսյանը։

4746 | 0
Facebook