Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բախմուտը 60 տոկոսով ավերված է». Պավել Կիրիլենկո

10:12, հինգշաբթի, 05 հունվարի, 2023 թ.
«Բախմուտը 60 տոկոսով ավերված է». Պավել Կիրիլենկո

Բախմուտի ավելի քան 60%-ն ավերվել է ռուսական հարձակման ընթացքում, այս մասին ասել է Դոնեցկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն։ Նրա խոսքով՝ չորեքշաբթի քաղաքի գնդակոծության հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել։

«Անկախ նրանից, թե թշնամին ինչ փորձեր է անում՝ քաղաք մտնելու համար, չի հաջողվի առաջխաղացում ունենալ»,- ասել է Կիրիլենկոն:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեի իր ելույթում շնորհակալություն էր հայտնել զինվորականներին, որոնք կասեցրել են ռուսական զորքերի առաջխաղացումը Բախմուտի մերձակայքում գտնվող դիրքերից։

7068 | 0
Facebook